Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի պապը տրիմատե է փորձել

Հռոմի պապը տրիմատե է փորձել
09.07.2015 | 16:39

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում փորձել է կոկայի տերներից թեյ։ 78-ամյա պոնտիֆիկոսը շատ է հոգնել, և ինքնազգացողությունը լավացնելու համար բորտուղեկցորդուհիները նրան առաջարկել են ավանդական բոլիվիական ըմպելիք, որը կոչվում է «Տրիմատե», պատրաստվում է երիցուկից, կոկայից և անիսոնի սերմերից։ Հռոմի պապը չի հրաժարվել։ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է երկրի նախագահ Էվո Մորալեսը։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ